Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը կայցելի Ադրբեջան

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը ապրիլի 1-4-ին կայցելի Ադրբեջան: Այս մասին  հայտնում է են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցը կատարվում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով:

Թուրք գեներալը Ադրբեջան է ժամանելու զորքերի հրամանատարներ, ռազմական արդյունաբերության ներկայացուցիչներ, ռազմաքաղաքական վերլուծաբաններ ներառող պատվիրակությամբ:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը Բաքվում կհանդիպի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության, նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հանդիպումներում կքննարկվեն երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության ներկա վիճակը, հարաբերությունների ընդլյանման եւ տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրադրությունը: Թուրքական պատվիրակությունը կացելի նաեւ Ադրբեջանի ռազմարդյունաբերական ձեռնարկություններ եւ մի քանի զորամասեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում