AM | RU
USD
EUR
RUB

Քարվաճառում հիմնվել է բարեգործական կազմակերպություն

 

ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում 2014 թվականի մարտի հինգից սկսել է գործել «Պատրիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության անվանումը լատիներենից թարգմանաբար նշանակում է հայրենիք:

Կազմակերպության հիմադիրն ու տնօրենը Քարվաճառի բնակչուհի Ռոզա Սերոբյանն է:

«Բարեգործական կազմակերպությունը հիմնելիս նպատակ ենք ունեցել նպաստել ԼՂՀ Շահումյանի շրջանի բնակչության կենսապայմանների համակողմանի բարելավմանը' տարբեր ուղղվածության բարեգործական ծրագրեր ու նախաձեռնություններ իրականացնելու միջոցով», մեզ հետ զրույցում նշեց Ռոզան:

Կազմակերպությունն իր առջեւ խնդիր է դրել նաեւ շրջանի բնակիչների հետ մշտական փոխադարձ կապ պահպանելու միջոցով տեղեկանալ նրանց ընտանեկան եւ համայնքային հրատապ խնդիրներին եւ հնարավորինս աջակցել դրանց լուծմանը: Բնակիչներին օգնելու գործընթացին կարող են ներգրավվել նաեւ շահագրգիռ այլ անհատ անձինք ու կազմակերպություններ:

Բարեգործական ծրագրերն իրականացվելու են բարերարի հովանավորությամբ, ում անունն առայժմ Ռոզան նշել չցանկացավ:

Խոսելով ծրագրերից' կազմակերպության տնօրենը նշեց, որ առաջիկայում նախատեսվում է օգնություն տրամադրել շրջանի մինչեւ 14 տարեկան այն երեխաներին, ովքեր մեծանում են առանց հայրական խնամքի:

«Այս ծրագիրն արդեն ընթացքի մեջ է, համայնքապետարանների օգնությամբ հավաքագրվում է անհրաժեշտ տեղեկատվություն երեխաների մասին, օրերս օգնությունը կտրամադրվի», նշեց մեր զրուցակիցը:

Օգնություն կտրամադրվի ինչպես Քարվաճառում, այնպես էլ' շրջանի գյուղական համայնքներում առանց հայրական խնամքի մեծացող երեխաներին:

Կազմակերպությունն առաջիկայում կիրականացնի հիմնականում սոցիալական ծրագրեր' նպատակ ունենալով թեթեւացնել շրջանի բնակիչների հոգսերն ու նպաստել տարածքի զարգացմանը:

Նշենք, որ Շահումյանի նոր վերաբնակեցվող շրջանում բարեգործական կազմակերպությունը հաստատ անելիք ունի եւ հուսանք, որ դրա գործունեւությունը շրջանում երկարատեւ ու արդյունավետ կլինի:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Արտակ Զաքարյան. Մեր դիլետանտ իշխանությունները որոշել են 2050թ. ուրվագծել. իսկ ո՞վ պետք է լուծի այսօրվա խնդիրները Հայաստանի անվտանգության «դոսյեն». Այլընտրանքային նախագծեր խումբ Ալիևի հայտարարությունների հետևում հստակ երևում են տանկերն ու թնդանոթները. Արմեն Աշոտյան Թուրքիայի արտգործնախարարն արդեն բացահայտ է սպառնում Հայաստանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Կլինեմ Արտակարգ իրավիճակների փոխնախարար. նախկին պատգամավոր Վերջին անգամ եմ ելույթ ունենում որպես պատգամավոր. Իմքայլական պատգամավորը հեռացավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ասուլիսը՝ ուղիղ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և տեղի ունեցողն ու լուսաբանվողը պետք է տեղավորել այդ տրամաբանության մեջ. Աբրահամյան ՀՊՏՀ դասախոսներն ու ուսանողները ակցիա են անում Կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերն այսօրվա դրությամբ Թրամփը հրաժարվել է մեկնաբանել Նավալնիի թունավորումը ԱԺ խմբակցությունների պատգամավորների ճեպազրույցը՝ ուղիղ «Հայրենիքը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն Ազատության հրապարակում հանրահավաք կանեն Այսօրվա հոսանքազրկումների մասին Նիագարայի ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ անդամ երկրների անունից ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում «Ժողովուրդ»․ ՔՊ-ականները հարձակվել են Արայիկ Հարությունյանի վրա «Ժողովուրդ»․ Ով է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման արժանացած Կամո Քոչունցը «Ժողովուրդ»․ Ժամկետներում չեն տեղավորվում․ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հետքերով «168 ժամ». Ուտոպիստը․ չունենալով հնգամյա ժամկետի համար ռազմավարական ծրագիր, հրապարակում է 30-ամյա տեսլական «Փաստ». Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները ձգձգվում են «Փաստ». Իշխանությունը հիմա էլ փորձագետների «սև ցուցակ» է կազմել «Փաստ». Փաշինյանն ամրացնում է նախարարությունները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 22 Հումանիտար առաքելության խումբը Հալեպի իշխանություններին պաշտոնապես հանձնել է ականազերծված 96 485քմ տարածք «Անիրավ դատավոր». AntiFake.am-ը հետաքննական նախաձեռնութուն է սկսում Բիլլ Գեյթսն ասել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համավարակը Քաղաքագետը՝ Ալիևի հայտարարություններին հայկական կողմի պատասխանի մասին Երևանի ու վեց մարզերի տարբեր հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինչու՞ պարգևատրված ԲԿ-ների շարքերում չկան Նորքի ինֆեկցիոնի ներկայացուցիչները ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն ազդի Ռուսաստան-Իրան համագործակցության վրա Անկախության տոնի առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր (տեսանյութ) Ես որևէ հանցագործություն չեմ կատարել, ես իմ պարտքն եմ կատարել իմ երկրի հանդեպ. Բալասանյան Դոլանդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ահազանգեր կան աշակերտների շրջանում ուշագնացության դեպքերի մասին. Հոգեբանն ահազանգում է Նիկոլ Փաշինյանը խոնարհվել է մարված անմար կրակի առջև ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն-ի, ստեղծել 1,5 մլն աշխատատեղ. Նիկոլ Փաշինյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan