AM | RU
USD
EUR
RUB

Ութ շրջանավարտներ «մնաս բարով» ասացին Քարվաճառի դպրոցին

 

Այսօր, մայիսի 23-ին, ինչպես Արցախի Հանրապետության մյուս դպրոցներում, Քարվաճառի Վիլյամ Սարոյանի անվան դպրոցում էլ հնչեց վերջին զանգը: Քարվաճառի դպրոցն այս տարի ունի մեկ ավարտական դասարան: Դպրոցին «մնաս բարով» ասացին 8 շրջանավարտներ:

Միջոցառման սկզբում շրջանավարտներին, նրանց ծնողներին, ուսուցիչներին, ներկա հյուրերին ողջույնի խոսք ասաց դպրոցի տնօրեն տիկին Էմմա Ֆահրադյանը, որից հետո շրջանավարտները ներկայացրին իրենց վերջին դասը: Նրանք իրենց դասն սկսեցին դասղեկին նվիրված երգով, այնուհետեւ նրան հանձնեցին պատվոգիր:

Երեխաներ շնորհակալություն հայտնեցին դպրոցի տնօրենին, փոխտնօրեններին ու բոլոր ուսուցիչներին' իրենց գիտելիք տալու, կրթելու, իրենց չարաճճիությունների հանդեպ ներողամիտ լինելու համար: Եւ իհարկե, նրանք ներկայացրին հումորային դրվագներ իրենց դասերից:

Շրջանավարտներին ողջունելու էին եկել դպրոցի այս տարվա առաջին դասարանցիները: Նրանք շնորհավորեցին եւ կանաչ ճանապարհ մաղթեցին իրենց ավագ ընկերներին:

Տասներկուերորդցիները դպրոցի իմաստնության բանալին փոխանցեցին հաջորդ տարվա շրջանավարտներին ու նրանց հաջողություններ ցանկացան ուսման մեջ:

Միջոցառման վերջում շնորհավորանքի խոսք ասաց դպրոցի տնօրեն Էմմա Ֆահրադյանը: «Մենք լսեցինք երեխաների վերջին դասը, ու կարծում եմ, որ այս դասը կարելի է գերազանց գնահատել», ասաց նա: Նա իր խոսքում հիշեց այս տարվա շրջանավարտների ունեցած հաջողությունները թե´ դպրոցում, թե´ տարբեր հանրապետական մրցույթներում եւ նորանոր հաջողություններ մաղթեց նրանց: «Այս տարի բոլոր շրջանավարտները տարբեր մասնագիտություններ են ընտրել, եւ ես հույս ունեմ, որ բոլորն էլ կհասնեն իրենց նպատակին ու մեր հասարակության համար պիտանի մարդիկ կդառնան», բարեմաղթեց տնօրենը:

Ողջույնի խոսք ասաց Քարվաճառի քաղաքապետ Ռոլանդ Այդինյանը: Նա շրջանավարտներին կանաչ ճանապարհ ու հաջողություններ մաղթեց եւ նվերներ հանձնեց:

Քարվաճառի զորամասի հրամանատար Գեւորգ Գրիգորյանը եւս շնորհավորեց շրջանավարտներին զորամասի անունից ու նվերներ հանձնեց նրանց:

Շահումյանի շրջանի վարչակազմի կրթության բաժնի վարիչ Խորեն Վարդանյանն էլ մաղթեց շրջանավարտներին, որ նրանց կյանքում միշտ շողա պայծառ արեւն ու հավաստիացրեց, որ այս տարվա շրջանավարտները գիտելիքի հարուստ պաշարով են թողնում դպրոցը:

Դպրոցի փոխտնօրեն տիկին Արեգնազան Ղուկասյանը ցանկացավ, որ ուսուցիչների փոխանցած գիտելիքները միշտ օգնեն երեխաներին իրենց կյանքի ընթացքում, ու իրականանան շրջանավարտների բոլոր երազանքները: «Մենք շատ ենք ուրախանում ձեր ունեցած հաջողություններով, եւ Աստված տա, որ ապագայում էլ միշտ ուրախանալու առիթ ունենանք: Եւ ինչ էլ որ դառնաք, ինչ էլ որ անեք, միշտ հիշեք ամենակարեւորի' մարդկային բարձր հատկանիշների մասին: Եւ Աստված տա, որ մենք ամեն տարի մեր շրջանավարտներին դպրոցից ճանապարհ դնենք խաղաղ երկնքի տակ»:

Նշենք, որ այս տարի Շահումյանի շրջանի 16 համայնքներից դպրոցն ավարտում է 39 աշակերտ, որոնցից 13-ը կմասնակցեց միասնական քննությունների: Քարվաճառի դպրոցից միասնական քննություններին կմասնակցի հինգ աշակերտ:

Թամարա Գրիգորյան

 

Լրահոս
Վագոն-տնակների դիրքի փոփոխությունը ոչինչ չի նշանակում, շարունակելու ենք պայքարել. Շիրակ Բունիաթյան ՄԻՊ. Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ ՀՀ-ն 3 ինքնաթիռով հումանիտար օգնություն կուղարկի Լիբանանին Ամուլսարում բողոքի ակցիան վերսկսվել է. ՈՒՂԻՂ Ամուլսարի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ մասնագետների ասուլիսը. ՈՒՂԻՂ ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՔԾ-ում խառնաշփոթ է. Ռոբերտ Նազարյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ, իսկ նրան կալանավորելու հիմքեր չեն գտնում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 166 դեպք Բեյրութում բախումների հետևանքով վիրավորներ կան Հրատապ ենք համարում ԱԻՆ փրկարարներ, բժիշկներ ու վիրաբույժներ Բեյրութ գործուղելը․ «Ազգային օրակարգ» «25-ամյա զինծառայությունից հետո զորացրվում եմ ՊԲ շարքերից». Սենոր Հասրաթյան Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 149-ի. ԶԼՄ «Ժողովուրդ». «Իմ քայլի» մի քանի պատգամավորներ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգան «Ժողովուրդ». Հայաստանում, նախորդ տարվա համեմատ, այս տարվա 6 ամիսներին ծնվածների թիվը պակասել է «Հրապարակ». ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով իրականացնել վարչապետի հանձնարարականը «Հրապարակ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայկ Սարգսյանի եկամուտների կասկածելի աճն է ստուգում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 7 Ուկրաինայում հակահայ հայտարարության համար քրեական վարույթ է սկսվել ԱԳՆ-ի աշխատակցի նկատմամբ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանը խնդրի լրջությունը չի պատկերացնում․ Վահագն Վարագյան Լուկաշենկոն մեկնաբանել է Պուտինի հետ «լարված» հարաբերությունները Սպասվում է նոր պաշտոնանկություն Արայիկ Հարությունյանը հանդիպել է Հովիկ Աբրահամյանի հետ Գուցե վերցնեք բարձրախոսներն ու բոլոր ոչ-իմքայլականներին «օրինական պահա՞նջ» ներկայացնեք՝ երբեք չբողոքելու իշխանություններից․ Ռ․ Մելիքյան Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպի նախաքննությունն անցկացվել է ճչացող խախտումներով. Տիգրան Աթանեսյան Ամուլսարում 3-րդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հրապարակից բերման են ենթարկվում ի պաշտպանություն Ամուլսարի ակցիա իրականացնողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ավստրալիայում ձյուն է տեղացել․ փակվել են ճանապարհներ, կաթվածահար է եղել երթևեկությունը (տեսանյութեր) Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել Արսեն Թորոսյանի դեմ շահերի բախման հիմքով վարույթ է հարուցվել. Հայկուհի Հարությունյան Հղիներ, տարեց մարդիկ, երեխաներ. Մոտ 80 քաղաքացի մնացել են Բագրատաշենի անցակետում. Նրանց որևէ կառույց չի օգնում Կառավարության դիմացից բերման ենթարկվեց բողոքի ակցիա իրականացնող Եկմալյան փողոցի բնակիչներից մեկը (տեսանյութ) Վրաստանի կառավարությունը կվճարի երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին Ռազմական ոստիկանության նոր պետը Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ ՊՆ-ն պետք է նոր լուծումներ գտնի համավարակի ընթացքում. Տիգրան Աբրահամյան Սերժ Սարգսյանի նկատմամբ գործեր սարքելու մոլուցքի շրջանակներում կալանավորել են Ռոբերտ Նազարյանին. Աշոտյան Նախագահը ստորագրել է Հայկ Մհրյանին փոխոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը Օդի ջերմաստիճանը կբարձրանա ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan