Օպտիկական պատրանքներով տեսահոլովակը հիթ է դարձել YouTube-ում (տեսահոլովակ)

Ամերիկյան OK Go այլընտրական ռոք-խումբը թողարկել է նոր երաժշտական տեսագրություն, որտեղ ցուցադրել Է տասնյակ բազմազան օպտիկական պատրանքներ: Hungry Ghosts ալբոմից The Writing’s On the Wall անվան ներքո երգի հիման վրա ստեղծված նոր տեսահոլովակը, որը լույս կընծայվի այս տարվա հոկտեմբերին, խոստանում Է դառնալ ոչ պակաս հանրաճանաչ, քան նախորդ A Million Ways եւ Here It Goes Again տեսահոլովակները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործողության վայրը պահեստն է, որը դարձել Է երաժիշտների «դիտողական» փորձերի դաշտը: Տեսագրության մեջ օգտատերերը կարող են տեսնել զանազան օպտիկական պատրանքներ:

Այսպես, երաժիշտները վերարտադրում են «Քուբ Նեկերի» պատրանքը, քայլում են պատերով, հեծանիվ են քշում գլխիվայր, թռչում են սանդուղքի՝ գոյություն չունեցող աստիճաններով: Մտահղացման իրականացման համար խմբի անդամներից մեկն ստիպված Է եղել սափրել մորուքի կեսը:

Հրապարակման պահից անցած երկու օրվա ընթացքում OK Go-ի տեսահոլովակն արդեն հասցրել Է դիտել ավելի քան երկու միլիոն օգտատեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում