AM | RU
USD
EUR
RUB

Քարվաճառը «հանձնողները»

 

Նախորդ օրը Երեւանից Քարվաճառ էի վերադառնում Վարդենիս-Քարվաճառ երթուղին սպասարկող ՈՒԱԶ մեքենայով: Այս մեքենայի եւ այս երթեւեկության մասին գրելու առիթ արդեն եղել է. հատկապես ամռանը, երբ ավելի շատ մարդիկ են այցելում Քարվաճառ, ուղեւորների թիվը մեծ է: Շաբաթվա երեք օրերին Քարվաճառից Վարդենիս եւ հակառակ երթուղով ուղեւորներին տեղափոխող տրանսպորտը միակ հանրային ուղեւորափոխադրամիջոցն է, եւ նրանք, ովքեր չեն կարողանում դրանով հասնել Քարվաճառ, ստիպված են օգտվել վարդենիսցի տաքսու վարորդների ծառայությունից, իսկ այդ ծառայությունն արժե 15-20.000 դրամ:

Ինչպես եւ սպասվում էր, Քարվաճառի ՈՒԱԶ-ը գերծանրաբեռնված էր: Շարժվելուց առաջ, վերջին պահին մեքենային մոտեցավ երիտասարդ մայրիկ՝ երեք փոքրիկ բալիկների հետ: Թվում էր, թե նրանց տեղավորելն արդեն անհնար էր, բայց միայն Քարվաճառում ապրողը կհասկանար, թե ինչ կնշանակեր նրանց չտեղավորելը: Բնականաբար, մայրիկն ու բալիկներն էլ մի կերպ տեղավորվեցին, ու մենք շարժվեցինք: Առաջին անգամ Քարվաճառ գնացողի համար այդ պատկերն իրոք անհասկանալի ու ոչ հաճելի է. մի փոքրիկ մեքենա, շատ ուղեւորներ, փոշոտ ճանապարհ (վերջինս շուտով անցյալում կլինի):

Ու այդ պարագայում բնական է մտածել, թե ինչ լուծում կարելի է տալ հարցին, ինչպես կարելի է ավելի հարմար ու մարդավայել տրանսպորտային միջոցով ապահովել ազատագրված հայրենիքի բնակիչներին: Սակայն Քարվաճառ գնացող ոչ Քարվաճառի բնակիչ մեծահասակ մի մարդ այլ լուծում առաջարկեց հարցի համար: «Գոնե էս հողերը շուտ տան թուրքերին, պրծնենք, էսինչ ա», ճանապարհային դժվարություններից զզված՝ հայտարարեց նա:

Երթուղայինի խոսակցությունների մասին նյութ չէի գրի, եթե այդ խոսակցությունն ըստ իս իսկապես կարեւոր ու գլոբալ չլիներ: Այսինքն, մեր որոշ հայրենակիցներ կարծում են, որ եթե որեւէ տարածքում խնդիր կա, ապա լուծում այն թուրքերին հանձնելն է: Տվյալ անձի տրամաբանությամբ շարժվելու դեպքում մեզ թերեւս տարածք չմնար….

Առհասարակ անծանոթ մարդկանց հետ աշխատում եմ չվիճել, սակայն սա այդ դեպքը չէր: Այս մարդու հայտարարությունն այնքանով է վտանգավոր, որ այն լսում են Քարվաճառում տարիներով ապրող մարդիկ, ու այդ խոսքերը, համոզված եմ, նրանց մեջ հետք է թողնում: Տհաճ է, երբ գիտես, որ քո տան մասին մտածում են, թե մի օր միեւնույնն է, հանձնվելու է թուրքերին: Ու ոչ միայն մտածում են, այլեւ առանց ամաչելու բարձրաձայն խոսում են դրա մասին: Սրբապղծություն է արյունով ազատված հողի մասին ասել, թե դա պետք է որքան հնարավոր է շուտ հանձնել թուրքերին… սրբապղծություն է, որը պետք է ոչնչացնել մեր մտքից ու լեզվից: Եթե մեծահասակ այդ անձը քննադատեր ղեկավարությանը, որ այդքան կարեւոր տարածքը լավ չեն պահում, շատ բնական կլիներ, բայց տրանսպորտի վատ սպասարկման համար տարա՞ծք հանձնել:

Ազատագրված տարածքն արմատացած չէ որպես հայրենիք, հայ զինվորի արյունով ազատված հնագույն Դադիվանքն ու Ծարը չեն ընկալվում որպես Հայաստան: Ո՞վ է մեղավոր, ո՞վ է պատասխանատու. նրանք, ովքեր սեպ են խրում «Հայաստանի» ու «Արցախի» մեջ, արհեստականորեն մի ազգը երկու մասին են բաժանում, նրանք, ովքեր այդպես էլ չեն ինտեգրում ազատագրված հայրենիքը հայրենիքի մյուս ազատ մասին… կամ էլ հենց այն մեծահասակ անձը, ով ազատագրված Քարվաճառի մասին խոսում է որպես օտար հողի մասին ու չի հասկանում, որ իր հարազատ քաղաքի անվտանգությունը կախված է Քարվաճառի ամրությունից:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Պաշտպանության նախարար. Ռազմական անակնկալներ են լինելու Արցախի նախագահը նշանակումներ է կատարել Ռուսական ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները մինչև հաջորդ տարվա սկիզբը կլինեն Հայաստանում Հավատացած ենք, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ԵՄ դեսպան Սպասվում է հրդեհավտանգ եղանակ Մարտական դիրքում հայտնաբերվել է շարքային զինծառայողի դին Մի քանի անգամ սահմանադրական կարգը տապալած իշխանություններից ես ուրիշ բան չէի էլ սպասում. Վահագն Վարագյան Հուլիսի 22-ի հոսանքազրկումների մասին Ամեն տարի ՏՏ ոլորտի 10․000 մասնագետ լքում է Թուրքիան Իրանը Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավ է կալանել Հայկ Ալումյան. ՍԴ նկատմամբ հարձակում է իրականացվում Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 30 չվերթ Էտնա հրաբխի նոր ժայթքումը խափանել է Սիցիլիայում օդանավակայանների աշխատանքը Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 900 կրակոց. ՊԲ Անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաև շաբաթ օրերին Քոչարյանի գործը տանուլ են տվել. Հայկ Ալումյան Գերմանական զինամթերքի վաճառքի ցանկում Թուրքիան առաջինն է Ֆրանսիայում գրանցվել է 46 աստիճան տաքություն Վլադիմիր Զելենսկին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին ազատել է աշխատանքից «Հրապարակ». Հրահանգվել է Ստամբուլյան կոնվենցիայի մասին չխոսել, որ սեպտեմբերին անաղմուկ վավերացնեն այն «Հրապարակ». Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարումից հետո կառույցի շենքերը կվաճառվեն «Հրապարակ». Հայկ Մարությանն ազատվում է «սևերից» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 20 Ամեն գնով, ջանք չխնայել, նպաստել ստեղծող, արարող, Հայ մարդու, Հայ տեսակի ամրացմանն ու շատացմանը... Իրավապաշտպանները՝ իջևանյան դեպքերի մասին Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է պատժամիջոցների մասին Եվրամիության որոշումը Ռոբերտ Քոչարյան. Կարծում եմ՝ դատախազությունն այս ամենն անում է նիստը ձգձգելու համար Վահագն Վարագյան. ԵՊՀ-ում ուժային մեթոդներով փորձում են լուծարել կենտրոնն ու ազատվել ինձանից ԱՄՆ սենատ է ներկայացվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու նոր առաջարկ ԲԴԽ անդամները հանդիպելու են դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ Արդեն բոլոր սահմաններն անցնում են Թրամփը չի մտածում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ ՌԴ Քննչական կոմիտեն սկսել է ստուգումը Շերեմետեւոյում Nordwind-ի ինքնաթիռի միջադեպից հետո «Մոսկվա-Երևան» չվերթի ժամանակ գրանցված միջադեպից հետո երկու ուղևոր հիվանդանոցում է Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում ջերմաստիճանը կհասնի մինչև +42 Երեկ Նիկոլ Փաշինյանն առաջին ուժը կիրառեց իր հիմնական հենարանի դեմ ԱՄՆ-ի նավը իրանական անօդաչու է ոչնչացրել «Հրապարակ». Ո՞ւմ կառաջադրի ՀՅԴ-ն Արցախի նախագահական ընտրություններին, քննարկվել է երկու անուն «Ժամանակ». Լարված իրավիճակ՝ Կրթության տեսչական մարմնում «Փաստ». Հովհաննես Իգիթյանին կհեռացնեն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan