Կոմադոսի երազանքը
06/07/2014 14:20
Նմանատիպ
«Հայե՛ր, գիտե՞ք, որ» ֆեյսբուքյան էջը գրել է.
Այս պատերազմում հաղթել է ազատամարտիկը: Նա այնքան խելացիորեն դրսեւորեց իրեն մարտի դաշտում. այսքան տարիներ անց մտածում եմ ու զարմանում: Երեւի նրա գեները խոսեցին… Բախտավոր մարդ եմ, որ այդպիսի զինվորներ եմ ունեցել: Այդ ես չէի զինվորին հրաման տալիս՝ գնա սա արա, այն արա: Նա ինքն էր ինձ հայտնում իր պատրաստակամությունը եւ ասում՝ ինձ հրաման տվեք… Պապս ղարսեցի է, հայրս էլ է Ղարսում ծնվել: Մի մեծ երազանք ունեմ՝ ուզում եմ Ղարսը մերը լինի: Դեմ եմ զենքի, զինամթերքի պայթոցին, բայց … Հայրս Ղարսը վերադարձնելու ցանկությունը ինձ է փոխանցել, ես էլ, եթե չգրավեմ՝ կփոխանցեմ իմ զավակներին: Տան պատին Ղարսի մեր տան նկարն է:
Արկադի Տեր-Թադեւոսյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում