Գիշերը կրակել են, հիմա հանգիստ է. ՊՆ մամուլի քարտուղար
29/07/2014 15:30
Նմանատիպ
Երեկ գիշեր հակառակորդը դարձյալ կրակել է hայկական դիրքերի և Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Times.am -ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հայկական կողմը պատասխան կրակոցներ է արձակել՝ հիշեցնելով, որ հայ դիրքապահները պատասխանում են միայն նպատակային և դիպուկահար կրակոցներին:
«Հիմա վիճակը հանգիստ է»,-հավելեց ՊՆ մամուլի քարտուղարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում