ՌԴ զինծառայողները պատահմամբ հատել են սահմանը և հայտնվել Ուկրաինայում

ՌԴ զինծառայողները պատահմամբ հատել են սահմանը և հայտնվել Ուկրաինայում

Ռուսաստանի Դաշնության զինծառայողները պատահմամբ հատել են ռուս-ուկրաինական սահմանը: Ինչպես հաղորդում է  «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, ուկրաինական կողմը ձերբակալել է ռուս զինվորներին, որոնք որևէ դիմադրություն չեն ցուցաբերել:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ զինվորները հերթապահություն են իրականացրել ռուս-ուկրաինական սահմանին և այն հատել են անզգուշության հետևանքով: Ռուսական կողմը նշել է, որ նման կերպ այս ընթացքում իրենց մոտ են հայտնվել շուրջ 500 ուկրաինացի զինվոր, որոնց իրենք անվտանգ ձևով վերադարձրել էին հայրենիք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում