«Հայկական ժամանակ». ՀՀ այս տարվա բյուջեի կատարման հետ կապված կարող են ռիսկեր լինել. Ֆինանսների փոխնախարար

«Հայկական ժամանակ». ՀՀ այս տարվա բյուջեի կատարման հետ կապված կարող են ռիսկեր լինել. Ֆինանսների փոխնախարար

«ՀՀ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում չի բացառել, որ ՀՀ այս տարվա բյուջեի կատարման հետ կապված կարող են ռիսկեր լինել, ինչը պայմանավորված է տնտեսության սպասվող թույլ աճով:

Իսկ այդ թույլ աճը, իր հերթին, փոխնախարարը պայմանավորել է Ռուսաստանի տնտեսության մտահոգիչ իրավիճակով: Միևնույն ժամանակ, փոխնախարարը կարծիք է հայտնել, որ չնայած սրան՝ կառավարությունը չի պատրաստվում սեկվեստորի, այսինքն բյուջեի կրճատման դիմել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում