«Ման. Յունայթեդը» դանիական բանկի հետ պայմանագիր է կնքել
06/03/2013 19:46
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը քառամյա պայմանագիր է կնքել դանիական Ekspres Bank-ի հետ: Վերջինս թողարկել է և շարունակելու է թողարկել Ekspres Bank Manchester United քարտը` հատուկ «կարմիր սատանաների» երկրպագուների համար: Այս քարտով երկրպագուները հնարավորություն կստանան մասնակցելու մի շարք խաղարկությունների, ձեռք կբերեմ «Օլդ Թրաֆորդ»-ի տոմսեր և այլն:
«Ման. Յունայթեդի» գործադիր տնօրեն Ռիչարդ Արնոլդն այս առիթով ասել է.
-Համագործակցությունը մեզ կօգնի կապ հաստատել դանիացի երկրպագուների հետ: «Ման. Յունայթեդը» Դանիայի հետ կապված մի շարք լավ հիշողություններ ունի. Յեսպեր Օլսենը` թիմի առաջին դանիացի ֆուտբոլիստը, ակումբի լեգենդ Պետեր Շմեյխելը և այլն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում