ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը գնահատական չի տալիս Նանիի կարմիր քարտին

ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը գնահատական չի տալիս Նանիի կարմիր քարտին

ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը չի շտապում գնահատական տալ «Ման. Յունայթեդ» – «Ռեալ» խաղի մրցավար Կյունեյտ Չակրի Նանիին ցույց տված կարմիր քարտին.

-Մենք Չակրի հետ խնդիր չունենք: Մենք ոչ մի հարց չունենք Նանիի հեռացման համար: Դեռ սպասում ենք պաշտոնական հաշվետվությանը, դա սովորական գործընթաց է: Եթե դրանք մտահոգիչ լինեն, կսկսենք գործել: Հիմա դեռ Չակրը մեր մրցավարն է, ով կսպասարկի առաջնության հանդիպումները,- ՈՒԵՖԱ-ի հայտարարությունն է մեջբերում Guardian-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում