Ստրամաչոնի. Կասսանոն մեզ կօգնի

Ստրամաչոնի. Կասսանոն մեզ կօգնի

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին «Տոտենհեմի» հետ Եվրոպա լիգայի շրջանակներում կայանալիք խաղից առաջ հայտարարել է, որ Անտոնիո Կասսանոն անպայման կօգնի իր թիմին: Հիշեցնենք, որ վերջերս Ստրամաչոնիի և Կասսանոյի միջև վիճաբանություն էր ծագել «Ինտերի» հանդերձարանում, որը մեծ արձագանք գտավ մամուլում:

«Անտոնիոն այստեղ է` Լոնդոնում: Նա հրավիրված է եղել թիմ: Համոզված եմ` վաղվա խաղում նա մեծ ներդրում կունենա: Չգիտեմ` նա մեկնարկային կազմում կլինի, թե ոչ, բայց անպայման կօգնի թիմին:

«Տոտենհեմը» միայն ֆիզիկապես չէ, որ ուժեղ է, մրցակցի խաղացողները կարողանում են իսկական ֆուտբոլ ցուցադրել: Իմ գործընկեր Անդրե Վիլաշ-Բոաշն այս թիմում մեծ աշխատանք է կատարել: Նա Եվրոպայի բոլոր երիտասարդ մարզիչների համար օրինակ է, ես պարզապես հիանում եմ նրանով»,-ասել է Ստրամաչոնին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում