Բեն Աֆրան սպասում է «Անժիի» հետ խաղին

Բեն Աֆրան սպասում է «Անժիի» հետ խաղին

«Նյուքասլի» ֆուտբոլիստ Բեն Աֆրան լավատես է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի «Անժիի» հետ խաղից առաջ.

-Ռուսաստանում չպարտվեցինք ու հիմա լավ հնարավորություն ունենք անցնել առաջնության հաջորդ փուլ: Ես գոլի հիանալի հնարավորություն ունեի, սակայն չկարողացա գնդակը ցանցի մեջ ուղարկել: Արհեստական խոտածածկին ավելի բարդ է մտածածն իրականացնելը: Հույս ունեմ, որ պատասխան խաղում կկարողանամ գոլ խփել ու օգնել թիմիս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում