Նիկիտա Սիմոնյան. Հեռախոսս «պայթում» է. բոլորը շնորհավորում են ինձ Յուրայի մեկնարկի համար
10/03/2013 17:05
Նմանատիպ
Մոսկվայի «Սպարտակի» նախկին հայտնի ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը Чемпионат.com-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Յուրա Մովսիսյանի ֆանտաստիկ նորամուտը մոսկովյան ակումբի կազմում:
«Հեռախոսս «պայթում» է. բոլորը շնորհավորում են ինձ, որ հայ Յուրա Մովսիսյանը հաջող սկսեց կարիերան «Սպարտակում»: Իհարկե, շատ հաճելի է: Ինձ համար ամենակարևորն այն է, որ մենք ունեցանք «սպարտակցի», և նա այսօր հիանալի մեկնարկեց:
Հատկապես կըդգծեմ նրա յուրատեսակ վարպետությունը. սա վերաբերում է առաջին հերթին երկրորդ և երրորդ գոլային դրվագներին: Տա Աստված, նա նույն ոգով շարունակի»,-ասել է Նիկիտա Սիմոնյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում