Հումելսը բաց կթողնի 1 ամիս
10/03/2013 23:37
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Մատս Հումելսը կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչը վնասվածքի պատճառով, որը ստացել է «Շալկեի» հետ խաղում:
Ամեն ինչ գնում է նրան, որ դորտմունդյան ակումբը ստիպված մեկ ամիս կանցկացնի առանց Հումելսի: Այս ինֆորմացիան հաստատել է նաև «Բորուսիայի» բժիշկ Մարկուս Բրաունը, նշելով, որ խաղացողի վերադարձը կլինի մայիսին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում