Ազարենկո. Ուրախ եմ, որ կարողանում եմ բեկել խաղի ընթացքը
12/03/2013 18:37
Նմանատիպ
«Ինդիան-Ուելսի» երրորդ շրջանում 3:6, 6:3, 6:0 հաշվով Կիրստեն Ֆլիպկենսին հաղթելուց հետո Վիկտորիա Ազարենկոն մեկնաբանել է իր ցուցադրած խաղը.
«Մրցակիցս շատ լավ էր խաղում. պետք է արժանին մատուցել նրան: Նա դուրս էր եկել կորտ հաղթանակի ակնկալիքով, ազատ խաղում էր և գրոհում առաջին իսկ րոպեներից: Եվ ես սկզբում չկարողացա հարմարվել դրան: Ռիսկի չէի դիմում և չէի հասկանում` ինչ անել: Սակայն շատ ուրախ եմ, որ հաճախ կարողանում եմ բեկել խաղի ընթացքը` անկախ ստեղծված դրությունից: Դա ինձ ամենից շատն է ուրախացնում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում