ՀՖՖ-ն սկսում է ԶԼՄ-ների հավատարմագրումը Հայաստան-Չեխիա հանդիպումը լուսաբանելու համար

ՀՖՖ-ն սկսում է ԶԼՄ-ների հավատարմագրումը Հայաստան-Չեխիա հանդիպումը լուսաբանելու համար

Ս.թ. մարտի 15-ից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է ԶԼՄ-ների հավատարմագրումը 2014 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը լուսաբանելու համար:
Հավատարմագրման հայտերը, ինչպես նաեւ «Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմերի մասնակցությամբ հանդիպումների, ՀՖՖ-ի կողմից անցկացվող միջոցառումների ժամանակ ԶԼՄ-ների հավատարմագրման կարգը», այդ Կարգի անբաժանելի մասն հանդիսացող Մեդիա Հուշաթերթիկը ԶԼՄ-ները կարող են ներբեռնել ՀՖՖ պաշտոնական կայքից:
Հավատարմագրման հայտերը ՀՖՖ ներկայացնելու վերջին ժամկետն է ս.թ. մարտի 20-ի ժամը 17:30-ը: Սահմանված ժամկետից հետո ներկայացված հայտերը չեն ուսումնասիրվելու:

Աղբյուրը`http://www.ffa.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում