Սանչեսի գործակալ. Կապ չենք հաստատել «Ինտերի» հետ

Սանչեսի գործակալ. Կապ չենք հաստատել «Ինտերի» հետ

«Բարսելոնայի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի գործակալ Ֆերնանդո Ֆելիցեվիչը հերքել է իր հաճախորդի’ «Ինտեր» տեղափոխվելու մասին խոսակցությունները:

-Ալեքսիսը լիովին հանգիստ է ու կենտրոնացած է իր աշխատանքի վրա: Մենք երբևէ չենք մտածել հնարավոր տրանսֆերի մասին ու մոտ ժամանակներս չենք պատրաստվում դա անել:

Կապ չենք հաստատել ոչ «Ինտերի», ոչ էլ մեկ այլ ակումբի հետ: Այս պահին իմ հաճախորդը մտածում է միայն Պրիմերիայի ու Չեմպիոնների լիգայի մասին,- գործակալի խոսքերը մեջբերում է Sport.es-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում