Բեքհեմը հարուստ է Մեսսիից
19/03/2013 12:07
Նմանատիպ
«ՊՍԺ»-ի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը France Football-ի կազմած ամենահարուստ ֆուտբոլիստների ցուցակում շրջանցել է «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսիին: Երրորդ հորիզոնականում «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է:
Նույն ամսագրի նախորդ երեք տարիների ցուցակում Մեսսին առաջինն էր: Նախորդ տարի նրա եկամուտը 33 մլն եվրո է կազմել:
Ցուցակի առաջին երեք հորիզոնականն այս տեսքն ունեն.
1. Դևիդ Բեքհեմ «ՊՍԺ» – 36 մլն եվրո
2. Լեո Մեսսի «Բարսելոնա» – 35 մլն եվրո
3. Կրիշտիանու Ռոնալդու «Ռեալ» – 30 մլն եվրո
Հետևեք մեզ նաև Telegram-ում