Բենզեմա. Սեփական ուժերիս վրա կասկածներ չունեմ

Բենզեմա. Սեփական ուժերիս վրա կասկածներ չունեմ

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման չի պատրաստվում թևաթափ լինել նրանից, որ վերջին ժամանակներս այդքան էլ հաճախ չի գրավում մրցակիցների դարպասը, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

-Մեր թիմում երկու հարձակվողներ կան, ու յուրաքանչյուր խաղում դաշտ է դուրս գալիս նրանցից մեկը: Անձամբ ես ֆուտբոլ եմ խաղում նրա համար, որպեսզի մասնակցություն ունենամ բոլոր հանդիպումներում: Եվ երջանիկ եմ լինում, երբ խաղադաշտում եմ անցկացնում ամբողջ 90 րոպեն: Եթե խաղում եմ 60 րոպե, գոլ ենք խփում, սակայն ես դրան մասնակցություն չեմ ունենում, ապա տուն եմ վերադառնում դժգոհ: Սակայն, սեփական ուժերիս վրա ես կասկածներ չունեմ ու վստահ եմ, որ կարող եմ ավելի շատ գոլեր խփել,- ասել է Բենզեման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում