Էսսիեն. Մոուրինյոն ոչ միայն մարզիչ է, այլև ուսուցիչ ու հայր

Էսսիեն. Մոուրինյոն ոչ միայն մարզիչ է, այլև ուսուցիչ ու հայր

«Ռեալի» կիսապաշտպան Մայքլ Էսսիենը գովեստի խոսքեր է հնչեցրել իր թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հասցեին, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

-Մոուրինյոն մարզիչ է, սակայն միաժամանակ կատարում է նաև ուսուցչի ու հոր գործառույթներ: Նա զրուցում է բոլոր խաղացողների հետ, ու ակնհայտ է, որ ոչ բոլոր մարզիչներն են այդպես անում: Սովորաբար նրանք խոսում են մարտավարության, ֆուտբոլիստների դասավորության մասին և վերջ: Իսկ Մոուրինյոն անում է ամեն ինչ,- ասել է Էսսիենը:

Հիշեցնենք, որ գանացի ֆուտբոլիստի տրանսֆերը պատկանում է «Չելսիին», իսկ «Արքայական» ակումբում նա հանդես է գալիս վարձավճարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում