«Սուոնսիի» ավագը մերժել է «Արսենալին» ու «Լիվերպուլին»
21/03/2013 13:18
Նմանատիպ
«Սուոնսիի» ավագ Էշլի Ուիլյամսի գործակալ Ջեյմի Մորալին հասկացնել է տվել, որ իր հաճախորդը մոտ ժամանակներս չի պատրաստվում հեռանալ իր ներկայիս ակումբից:
-Իմ հաճախորդը չի ցանկանում հեռանալ «Սուոնսիից»,- գործակալին մեջբերում է The Sun-ը: – Նա երջանիկ է այստեղ, նրա ընտանիքն իրեն հարմարավետ է զգում Ուելսում: Նա այստեղ սկսեց խաղալ այնպես, ինչպես որևէ այլ տեղ չէր խաղացել: Եթե նա գրավել է թոփ-ակումբների ուշադրությունը, ապա դա ցույց է տալիս, թե որքան առաջընթաց է գրանցել նա իր ներկայիս ակումբում: Սակայն նրան երբեք չեն գրավել այդ հրավերները:
Ըստ անգլիական ԶԼՄ-ների, բրիտանացու ծառայություններով հետաքրքրվել են «Արսենալն» ու «Լիվերպուլը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում