Շենսնին ներողություն է խնդրել Վենգերից

Շենսնին ներողություն է խնդրել Վենգերից

«Արսենալի» դարպասապահ Վոյցեխ Շենսնին ներողություն է խնդրել Վենգերի  հասցեին արված հոր խոսքերի համար: Բանն այն է, որ հարցազրույցներից մեկի ժամանակ դարպասապահի հայրը  մեղադրել է անգլիական ակումբի մարզչին՝ Արսեն Վենեգերին, որ վերջինս իր տղայի հետ է կապում ակումբի անհաջողությունները: 

-Ես կուզենայի ներողություն խնդրել իմ հոր փոխարեն: Մեր կարծիքները երբեմն չեն համընկնում: Ես ինձ շատ լավ եմ զգում այս ակումբում և հետագայում էլ շարունակելու եմ խաղալ այստեղ,- ասել  է դարպասապահը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում