Ժեֆֆրեն. «Բարսելոնայից» հեռանալու որոշումը կանխամտածված էր
24/03/2013 14:52
Նմանատիպ
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ժեֆֆրենը, ով այժմ հանդես է գալիս Լիսաբոնի «Սպորտինգում», հայտարարել է, որ կատալոնական ակումբից հեռանալու ժամանակ հասունացել էր որպես ֆուտբոլիստ:
25-ամյա ֆուտբոլիստը ստիպված էր լքել հարազատ ակումբը, քանի որ այնտեղ բավարար խաղային պրակտիկա չէր ստանում:
-Ես այնտեղ հասունացել եմ որպես ֆուտբոլիստ ու մարդ: Հնարավոր է’ ես ցանկանում էի ավելի շատ հնարավորություններ ստանալ ու հիասթափվում էի, երբ խաղադաշտ քիչ էի դուրս գալիս:
«Բարսելոնայից» հեռանալու որոշումը կանխամտածված էր: Ես հեռացա աշխարհի լավագույն ակումբից, որպեսի ընթանամ իմ ճանապարհով,- ասել նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում