Բեքհեմ. Ինձ դուր եկավ Չինաստան կատարած ճանապարհորդությունը
25/03/2013 09:30
Նմանատիպ
Դևիդ Բեքհեմը, ով մարտի սկզբին դարձավ չինական ֆուտբոլի դեսպանը, խոսել է այդ երկիր կատարած իր այցելության մասին` չշրջանցելով նաև խաղադաշտում սայթաքելու միջադեպը:
«Ինձ դուր եկավ Չինաստան կատարած ճանապարհորդությունը, հյուրընկալությունը, որն ինձ ցույց տվեցին տարբեր քաղաքներում: Սակայն ես պետք է խոստովանեմ, որ չէր կարելի խաղադաշտ դուրս գալ կոստյումով…պետք էր նաև մարզակոշիկներ հագնել, մինչ գնդակին հարվածելը»,-ժպիտով ասել է «ՊՍԺ»-ի 37-ամյա ֆուտբոլիստը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում