Դրոգբան հավատում է` «Գալաթասարայը» կհաղթի Չեմպիոնների լիգայում
27/03/2013 09:49
Նմանատիպ
«Գալասաթարայի» ֆուտբոլիստ Դիդյե Դրոգբան ցանկանում է իր նոր թիմի հետ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանում դա Դրոգբային հաջողվեց «Չելսիի» կազմում:
«Շատ ուրախ եմ` կրկին Չեմպիոնների լիգայում եմ խաղում, որը նախորդ մրցաշրջանում հաղթեցի: Ես կրկին ցանկանում եմ բարձրացնել այդ գավաթը գլխավերևումս, զգալ այն էմոցիաները, որոնք եղան մեկ տարի առաջ: Մենք հավատում ենք` դա հնարավոր է»,-ասել է Դրոգբան:
Հավելենք` Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում թուրքական ակումբի մրցակիցը Մադրիդի «Ռեալն» է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում