Կլիչկոն խուսափում է Հեյի հետ մենամարտելուց

Կլիչկոն խուսափում է Հեյի հետ մենամարտելուց

WBC գերծանրքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Դեվիդ Հեյի կարծիքով նույն կարգում աշխարհի ներկայիս չեմպիոն ուկրաինացի բռնցքամարտիկ  Վիտալիյ Կլիչկոն չի ցանկանում մենամարտել նրա հետ:

-Բոլորն են ուզում իմ և Կլիչկոյի մենամարտը, բացի իրենից: Մեր մենամարտը այդպես էլ չի ստացվում: Ինչևէ, եթե նա չի բարեհաճում ինձ հետ մենամարտել, ես նրան կստիպեմ լինել իմ մրցակիցը,- ասել է բրիտանացի բռնցքամարտիկը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում