Հնարավոր է` Դի Նատալեն երկարաձգի պայմանագիրը «Ուդինեզեի» հետ
03/04/2013 18:44
Նմանատիպ
Թեպետ Անտոնիո դի Նատալեն վերջերս ակնարկել էր, որ պատրաստվում է ավարտել ֆուտբոլային կարիերան, իտալական մամուլում լուրեր են շրջանառվում, որ նա մոտ ժամանակներս կերկարաձգի «Ուդինեզեի» հետ գործող պայմանագիրը:
Նշենք, որ դի Նատալեի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2014 թվականը, սակայն «Ուդինեզեի» ղեկավարությունն առաջարկում է կնքել ևս մեկ մրցաշրջանի համար նախատեսված պայմանագիր: Տեղեկություններ կան նաև, որ ֆուտբոլիստի աշխատավարձը նոր պայմանգրից փոփոխություն չի կրի և կմնա տարեկան 1.2 մլն եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում