Կասիլյասը հայտավորվել է «Լևանտեի» դեմ խաղին

Կասիլյասը հայտավորվել է «Լևանտեի» դեմ խաղին

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտավորվել է «Լևանտեի» դեմ հանդիպմանը, սակայն մեկնարկային կազմում չի լինի: Այս մասին նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական Այտոր Կարանկան:

Նշենք, որ Կասիլյասն արդեն լիովին ապաքինվել է ձեռքի վնասվածքից, մարզվում է ընդհանուր խմբում, սակայն «Ռեալի» վերջին հանդիպումներին չէր հայտավորվում:

-Այս շաբաթ Կասիլյասի վիճակը բարելավվել է: Մենք ուրախ ենք, որ նա կրկին մեզ հետ է, քանի որ թիմի համար վճռորոշ շրջան է սկսվում: Վաղը Իկերը չի խաղա, բայց ապագայում` ով գիտի,-ասել է Կարանկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում