Մանչինի. «Ման. Յունայթեդն» արժանի չէ 15 միավորով առաջ լինել մեզանից

Մանչինի. «Ման. Յունայթեդն» արժանի չէ 15 միավորով առաջ լինել մեզանից

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը մանչեսթերյան դերբիից առաջ հայտարարել է, որ իր թիմն արժանի չէր ետ մնալ «կարմիր սատանաներից» 15 միավորով:

-Մենք արժանի չէինք նրան, որ ետ ենք «Մանչեսթեր Յունայթեդից» 15 միավորով: «Ման. Յունայթեդը» լավ է խաղում, հաղթում է շատ հանդիպումներիում, նրանք չեն պարտվել առաջնության վերջին 18 խաղերում և արժանի են լինել առաջին հորիզոնականում: Սակայն, արժանի չեն 15 միավորով առաջ անցել մեզանից:

Առջևում 8 խաղ կա: Եթե լավ խաղանք և հաղթենք, հնարավոր է կարողանանք կրճատել տարբերությունը: Դա ներկա պահին պետք է լինի մեր գլխավոր նպատակը,-ասել է Մանչինին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում