Daily Express. «Լիվերպուլը» Հենրիխ Մխիթարյանին գնելու համար կվաճառի Շկրտելին

Daily Express. «Լիվերպուլը» Հենրիխ Մխիթարյանին գնելու համար կվաճառի Շկրտելին

Նշված պարբերականն արդեն մեկ անգամ տեղեկություն էր հրապարկել, որ «Լիվերպուլը» պատրաստվում է գնել Հայաստանի ազգային հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Այժմ կրկին անդրադառնալով ԱՊԼ-ի թիմերի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավոր ձեռքբերումներին` կայքը գրում է, որ «Լիվերպուլը» պատրաստվում է Մարտին Շկրտելին վաճառել «Անժի» կամ «Զենիթ» Մխիթարյանի տրանսֆերն իրականություն դարձնելու համար:

Հավելենք` Daily Express-ը գրում է նաև, որ «Լիվերպուլում» հայ ֆուտբոլիստը փոխարինելու է Սթիվեն Ջերրարդին, ով արդեն չի կարողանում ցուցադրել նախկին խաղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում