Հարտ. Արժանի չենք «Յունայթեդից» 15 միավորով հետ մնալուն

Հարտ. Արժանի չենք «Յունայթեդից» 15 միավորով հետ մնալուն

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտը վստահ է, որ հաջող վերջնամասը կարող է թիմի համար փրկել այս մրցաշրջանը:

Հիշեցնենք, որ «քաղաքայինները» Չեմպիոնների լիգայի իրենց խմբում զբաղեցրին վերջին տեղը, իսկ Պրեմիեր լիգայում երկրորդ հորիզոնականում են’ առաջատար «Յունայթեդին» զիջելով 15 միավորով:

-Մենք պետք է հաղթենք Պրեմիեր լիգայի մյուս հանդիպումները ու գավաթում մնացած երկու խաղերը: Եթե դա տեղի ունենա, ապա մրցաշրջանը կարելի է հաջողված համարել:

Մենք արժանի չենք «Յունայթեդից» այդքան հետ մնալուն: Ճիշտ է, նրանք հիանալի են խաղում ու հաղթում են իրենց գրեթե բոլոր հանդիպումները, սակայն 15 միավորը’ դա չափազանց շատ է,- ասել է Հարտը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում