«Ատլետիկոն» ցանկանում է գնել Սեգունդայի ռմբարկուներից մեկին

«Ատլետիկոն» ցանկանում է գնել Սեգունդայի ռմբարկուներից մեկին

Մադրիդի «Ատլետիկոն» ցանկանում է պայմանագիր ստորագրել «Լաս-Պալմասի» հարձակվող Վիտոլոյի հետ:

Մայրաքաղաքային ակումբը տպավորված է 23-ամյա ֆուտբոլիստի խաղով ու իր սկաուտներին ուղարկել է հետևելու նրա խաղին:

Վիտոլոն Սեգունդայի այս առաջնությունում 12 գոլի հեղինակ է դարձել: Նա կարող է հանդես գալ նաև փլեյմեյքերի դիրքում:

Անցյալ ամռանը խաղացողին ցանկանում էր գնել Մադրիդի «Ռեալը», սակայն «Լաս-Պալմասը» չընդունեց մադրիդցիների’ 3 մլն. եվրոյի առաջարկը: Կլաուսուլա Վիտոլոն գնահատվում է 12 մլն. եվրո, սակայն «Ատլետիկոն» կարող է տրասնֆերն իրականացնել 8 մլն. եվրոյով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում