Թերրի. «Չելսին» պետք է հայտնվի Չեմպիոնների լիգայում
Նմանատիպ
«Չելսիի» ավագ Ջոն Թերրին իր թիմին կոչ է արել կենտրոնանալ Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում հայտնվելու վրա:
Նախորդ շաբաթ լոնդոնյան թիմի ֆուտբոլիստները կարողացան մի փոքր շեղվել Պրեմիեր լիգայի լարված իրավիճակից’ հանդիպումներ անցկացնելով Անգլիայի գավաթի ու Եվրոպա լիգայի խաղարկություններում, ու երկուսում էլ հաղթանակներ տոնեցին:
Սակայն նրանք կիրակի նորից պետք է պայքարեն իրենց առաջնահերթ խնդրի համար: «Սթեմֆորդ Բրիջ» կժամանի նոր գլխավոր մարզչի’ Պաոլո դի Կանիոյի գլխավորությամբ հանդես եկող «Սանդեռլենդը»:
-Մենք պետք է հաղթենք: Պետք է շարունակել երեք միավորներ վաստակել Պրեմիեր լիգայում, քանի որ հարկավոր է բեկում կատարել: Չեմպիոնների լիգան այն է, ինչը մեր թիմը ցանկանում է: Մենք պետք է մասնակցենք դրան,- ասել է Թերրին London Evening Standard-ի հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում