«Արգենտինայի հավաքականի համար Մեսսին բավարար սիրտ և հոգի չի ներդնում»

«Արգենտինայի հավաքականի համար Մեսսին բավարար սիրտ և հոգի չի ներդնում»

Վերջին 4 տարիների աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լեո Մեսսիին քննադատում են հավաքականում ոչ այնքան լավ ելույթների համար:

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյիի դուստր Վանեսան ռադիոհաղորդումներից մեկի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Լեոյին: Վանեսսայի խոսքերը մեջբերել է Marca-ն.

-Ես չեմ հերքի, որ Լեոն տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով շատ ռեկորդներ կսահմանի, սակայն նրան չի բավարարում սիրտն ու հոգին, որն անհրաժեշտ է Արգենտինայի հավաքականի մարզաշապիկը կրող ֆուտբոլիստին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում