Բարձրագույն խումբ. Առաջատարներ «Միկայի» ու «Շիրակի» մրցավեճում հաշիվը չբացվեց
Նմանատիպ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում տեղի ունեցավ 36-րդ տուրի հանդիպումներն ու այսօր կայացան մյուս երկու հանդիպումները:
Տուրի կենտրոնական հանդիպման շրջանակներում «Միկան» հյուրընկալեց առաջատար «Շիրակին»: Տանտերերին անպայման հաղթանակ էր պետք չեմպիոնական մրցավազքում դիրքերը բարելավվելու համար: Սակայն, այս խաղում հաշիվը այդպես էլ չբացվեց’ 0-0: «Շիրակը» այժմ ունի 74, իսկ «Միկան»’ 70 միավոր:
Մյուս մրցավեճում «Արարատը» Աբովյանում մրցում էր «Գանձասարի» հետ: Հաշիվը 27-րդ րոպեին բացեցին Աբրահամ Խաշմանյանի սաները, երբ աչքի ընկավ Խորեն Վերանյանը: 57-րդ րոպեին նրանք Գևորգ Նռանյանի գոլի օգնությամբ կրկնապատկեցին հաշիվը: Կապանցիները 65-րդ րոպեին կարողացան միայն կրճատել հաշիվը, իսկ գոլը հեղինակեց Ուիլյամ Պոտկները’ 2-1: «Արարատը» այժմ ունի 28, իսկ «Գանձասարը»’ 55 միավոր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում