Սերենա Ուիլյամսը հաղթեց նաև Չարլսթոնի մրցաշարում

Սերենա Ուիլյամսը հաղթեց նաև Չարլսթոնի մրցաշարում

Աշխարհի առաջին թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը շարունակում է այս մրցաշրջանի հաջող ելույթների շարքը: Սերենան հաղթեց նաև Չարլսթոնի մրցաշարում:

Եզրափակչում ամերիկուհին 3:6, 6:0, 6:2 հաշվով առավելության հասավ Ելենա Յանկովիչի (Սերբիա) նկատմամբ:

Նշենք, որ սա այս մրցաշարում Սերենա Ուիլյամսի արդեն երրորդ չեմպիոնությունն էր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում