Իբրահիմովիչ. Եկել է «ՊՍԺ»-ի ժամանակը
08/04/2013 00:58
Նմանատիպ
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը գիտակցում է, որ մի քանի օր անց «Նոու Կամպ» մարզադաշտում իր թիմին դժվարին հանդիպում է սպասվում կատալոնական «Բարսելոնայի» հետ: Այս առիթով Իբրահիմովիչն ասել է.
-Բարդ է լինելու, սակայն եկել է «ՊՍԺ»-ի` պատմություն կերտելու ժամանակը,-շվեդ հարձակվողի խոսքերը մեջբերել է championat.com-ը` հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցներին:
Հիշեցնենք, որ Փարիզում կայացած առաջին խաղն ավարտել է 2:2 հաշվով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում