Մոուրինյո. «Ռեալը» վաղ «Բարսելոնային» զիջեց ազգային առաջնությունում

Մոուրինյո. «Ռեալը» վաղ «Բարսելոնային» զիջեց ազգային առաջնությունում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հարավամերիկյան ԶԼՄ-ների հետ զրույցում ափսոսանք է հայտնել, որ ազգային առաջնությունում նրա թիմը այդքան հետ է մնում «Բարսելոնայից»:

Հիշեցնենք’ մադրիդցիները ընթանում են 2-րդ տեղում’ ունենալով 65 միավոր: Իսկ կատալոնացիները վաստակել են 78 միավոր:

-Մենք կխաղանք Արքայական գավաթի եզրափակչում, գտնվում ենք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչից ոչ հեռու… Սակայն մենք վաղ զիջեցինք ազգային առաջնությունում: Պետք է նշել, որ Իսպանիայում խաղում են Եվրոպայի երկու ուժեղագույն թիմերը: Նախորդ մրցաշրջանում լավագույնը մենք էինք,- ասել է Մոուրինյոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում