Աբիդալ. Եթե ինձ լավ զգամ, ապա կխաղամ ևս մեկ-երկու տարի
08/04/2013 10:24
Նմանատիպ
«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Աբիդալը չի բացառում, որ կարող է ամենաբարձր մակարդակով հադես գալ ևս մեկ-երկու տարի, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք’ նա երկար ժամանակ բուժվում էր ծանր հիվանդությունից ու շաբաթ օրը կայացած «Լևանտեի» հետ խաղում վերջապես վերադարձավ խաղադաշտ:
-Երբ ինձ ասացին, որ կրկին քաղցկեղ են հայտնաբերել, ես տրամադրվեցի այնպես, ինչպես արել էի առաջին դեպքում: Ես ոչ մի կասկած չունեի, որ պետք է ընթանալ առաջ, վերականգնվել ու վերադառնալ խաղադաշտ: Ֆուտբոլը իմ կյանքն է, ես չէի ցանկանում ավարտել կարիերաս, ու սկսեցի պայքարել, որ որպեսզի այն այլ կերպ ավարտեմ: Եթե ինձ լավ զգամ, ապա կխաղամ ևս մեկ-երկու տարի,- ասել է ֆրանսիացին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում