Սկոլարի. Ռոնալդինյոն արժանի է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապին
08/04/2013 14:15
Նմանատիպ
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին գովեստի խոսքեր է հասցեագրել կիսապաշտպան Ռոնալդինյոյի հասցեին, հայտնում են հարավամերիկյան ԶԼՄ-ները:
Ռոնին հրավիրվել էր հավաքական’ մասնակցելու Բոլիվիայի հետ ընկերական հանդիպմանը, որում բրազիլացիները հաղթեցին 4-0 հաշվով, ու այդ խաղում նա հանդես էր գալիս ավագի թևկապով:
-Ռոնալդինյոն արժանի է ավագի թևկապը կրելուն: Նա իր ներկայությամբ կարևոր էր ոչ միայն խաղադաշտում, այլև դրա սահմաններից դուրս: Ֆուտբոլիստը իրեն շատ լավ պահեց օրվա ընթացքում’ լինելով ակտիվ մի քանի հարցերում: Նա օգտվեց իր հնարավորությունից ու պատշաճ կերպով կատարեց ավագի պարտականությունները,- ասել է Սկոլարին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում