«Ման. Յունայթեդը» միջոցներ է գտել Ռոնալդուին վերադարձնելու համար

«Ման. Յունայթեդը» միջոցներ է գտել Ռոնալդուին վերադարձնելու համար

Միջազգային ապահովագրական Aon ընկերությունը նոր սուպերպայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

The Daily Mail-ը ներկայացրել է գործարքի մանրամասները: Համագործակցությունը կնքված է ութ տարի ժամկետով ու պայմանագրի ընդհանուր չափը կազմում է 160 մլն. ֆունտ:

Aon-ը, պայմանագիր կնքելով մանկունյական ակումբի հետ, մեծ հնարավորություններ է ստանում ընդլայնելու իր բիզնեսը: Գաղտնիք չէ, որ ակումը ամբողջ աշխարհում շուրջ 10 մլն. երկրպագու ունի ու հիմա ընկերության համար կարևոր է այնպես անել, որ կազմակերպությունը ասոցացվի ֆուտբոլային բրենդ «Յունայթեդի» հետ:

Շատ հնարավոր է, որ այս շահութաբեր պայմանագիրը ակումբին հնարավորություն տա իրականացնելու Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը: Այս մասին խոսակցությունները վաղուց են ընթանում ու նախկինում էլ տեղեկացվում էր, որ գործարքի իրականացմանը օգնելու է Nike-ը:

Բրիտանական ԶԼՄ-ները կարծում են, որ Aon-ի հետ պայմանագրից հետո պորտուգալացի ֆուտբոլիստին գնելու ֆինանսական խոչընդոտները կվերանան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում