Ռոնալդինյո. Ցանկանում եմ կրկին արժանանալ Բրազիլիայի հավաքական հրավիրվելուն

Ռոնալդինյո. Ցանկանում եմ կրկին արժանանալ Բրազիլիայի հավաքական հրավիրվելուն

«Ատլետիկո Մինեյրոյի» կիսապաշտպան Ռոնալդինյոն իր գոհունակությունն է հայտնել Բրազիլիայի ու Բոլիվիայի հավաքականների ընկերական հանդիպմանը մասնակցելու համար, հաղորդում են հարավամերիկյան ԶԼՄ-ները:

Հիշեցնենք’ Լուիշ Ֆելիպե Սկոլարիի սաները մրցակցի հարկի տակ 4-0 հաշվով ջախջախեցին մրցակցին: Այդ խաղում Ռոնիին վստահված էր թիմի ավագի թևկապը:

-Չգիտեմ’ այդպիսի խաղով երաշխավորեցի արդյոք իմ տեղը հավաքականի կազմում, թե ոչ: Այդ հարցին կարող է պատասխանել միայն Սկոլարին: Անձամբ ես ցանկանում եմ շարունակել խաղալ ու կրկին արժանանալ հավաքական հրավիրվելուն: Շատ ուրախ եմ, որ մասնակցություն ունեցա Սկոլարիի առաջին հաղթանակին,- ասել է Ռոնալդինյոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում