Հյումմելսը ցանկանում է մասնակցել «Մալագայի» հետ խաղին

Հյումմելսը ցանկանում է մասնակցել «Մալագայի» հետ խաղին
«Բորուսսիայի» կենտրոնական պաշտպան Մատս Հյումմելսը մտադրվել է օգնել իր թիմին Չեմպիոնների լիգայի «Մալագայի» հետ պատասխան խաղում:
 
-Ես իմ առջև նպատակ եմ դնում մասնակցել «Մալագայի» հետ խաղին: Ցանկանում եմ օգնել թիմիս այս կարևոր խաղում: Եթե մարզիչը որոշի, որ  պետք է խաղա Սանտանան, ապա ես կհարգեմ այդ որոշումը,- ասել է ֆուտբոլիստը:
 
Հիշեցնենք, որ Հյումմելսը վնասվածք էր ստացել և դեռևս չի միացել թիմին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում