Հնարավոր է` Կասսանոն չխաղա մինչև մրցաշրջանի ավարտը
08/04/2013 23:50
Նմանատիպ
Իտալիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակներում «Ատալանտայի» հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով Անտոնիո Կասսանոն, հնարավոր է, մինչև մրցաշրջանի ավարտն այլևս խաղալու հնարավորություն չունենա: Այսօր բժշկական հետազոտությունից հետո պարզ է դարձել, որ Կասսանոյի ապաքինման համար կպահանջվի 30-40 օր:
Հավելենք` Անտոնիոն այս մրցաշրջանում «Ինտերի» կազմում մասնակցել է 27 խաղի և դարձել է 8 գոլի հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում