Դավիդ Սիլվան կարող է բաց թողնել «Չելսիի» հետ խաղը
09/04/2013 10:16
Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Չելսիի» հետ խաղին:
Սիլվան վնասվածք է ստացել երեկ տեղի ունեցած «Ման. Յունայթեդ»-«Ման. Սիթի» (1:2) խաղի ժամանակ: Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ասել է.
-Գուցե, վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, բայց ես չեմ կարծում, թե Սիլվան պատրաստ կլինի «Չելսիի» հետ խաղին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում