«Արսենալը» ցանկանում է գնել Աֆելլային

«Արսենալը» ցանկանում է գնել Աֆելլային

Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպանը կարող է հայտնվել «Էմիրեյթս» մարզադաշտում:

Իբրահիմ Աֆելլայը չի ցանկանում մնալ «Շալկե-04»-ում, որտեղ նա այս մրցաշրջանում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով: Սակայն «Բարսելոնային», որին պատկանում են նրա իրավունքները, ֆուտբոլիստը պետք չէ: Միևնույն ժամանակ, հոլանդացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Արսենալը», մասնավորապես’ Արսեն Վենգերը: Հաշվի առնելով լոնդոնյան ու կատալոնական ակումբի ջերմ հարաբերությունները’ գործարքը լիովին կարող է կայանալ արդեն հունիսին, հաղորդում է Marca-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում