Օզիլ. «Ռեալին» դժվար խաղ է սպասվում, բայց մենք վստահ ենք մեր ուժերին

Օզիլ. «Ռեալին» դժվար խաղ է սպասվում, բայց մենք վստահ ենք մեր ուժերին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մեսուտ Օզիլը վստահ է, որ իր թիմին հեշտ հանդիպում չի սպասվում Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Գալաթասարայի» հետ պատասխան մրցավեճում, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները;

Կողմերի առաջին դիմակայությունում, որը կայացել է Մադրիդում, հաղթել են Ժոզե Մոուրինյոյի սաները’ 3-0:

-Մենք Չեմպիոնների լիգայում հաջողության հասնելու լավ հնարավորություններ ունենք, սակայն «Գալաթասարայի» հետ հեշտ չի լինելու: Նրանք խաղում են տանը ու նրանց մեծապես կօգնի երկրպագուների աջակցությունը: Սակայն մենք ցանկանում ենք լավ աշխատանք կատարել ու վստահ ենք մեր ուժերին,- ասել է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում