Ֆիգու. Ցանկանում եմ` Մոուրինյոն մնա «Ռեալում»

Ֆիգու. Ցանկանում եմ` Մոուրինյոն մնա «Ռեալում»

«Ինտերի» դեսպան Լուիշ Ֆիգուն չի կարծում, թե Ժոզե Մոուրինյոն նորից կսկսի աշխատել միլանյան ակումբում:

-Հնարավոր չէ, որ մոտ ժամանակներս Ժոզե Մոուրինյոն վերադառնա «Ինտեր»: Թեպետ երկրպագուները նրան տեսնում են թիմը ղեկավարելիս, քանի որ Մոուրինյոյի օրոք «Ինտերը» հաջողության հասավ ոչ միայն առաջնությունում, այլև Չեմպիոնների լիգայում, բայց վերադարձը միշտ չէ, որ հաջող է ստացվում:

Եթե նա ամռանը հեռանա «Ռեալից», ապա դա պայմանավորված կլինի իր ցանկությամբ: Սակայն որպես «Ռեալի» երկրպագու` ես ցանկանում եմ, որ Մոուրինյոն շարունակի աշխատել այնտեղ:

Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա ես դեռ չեմ ցանկանում մարզչական աշխատանքով զբաղվել, սակայն այդ ամենի առջև դռներ էլ չեմ փակելու: Ապագայում կցանկանամ մարզել որևէ մեծ ակումբ,-ասել է Ֆիգուն Cadena COPE-ին տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում