Մեսսիի բացակայությունը չի անհանգստացնում «ՊՍԺ»-ին

Մեսսիի բացակայությունը չի անհանգստացնում «ՊՍԺ»-ին

«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բարսելոնա»-«ՊՍԺ» պատասխան խաղից առաջ ասել է.

-Եթե Մեսսին չխաղա, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու մեր հնարավորությունները կմեծանան, սակայն խաղի մարտավարությունը չի փոխվի: Հարկ է հիշել ոչ թե առաջին խաղում թույլ տված մեր սխալները, այլ լավ, ճիշտ պահերը: Այդ խաղում մենք ապացուցեցինք, որ կարող ենք խաղալ աշխարհի լավագույն ակումբներից մեկի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում